Մատչելիության հղումներ

Ուորլիք. Նախագահների ռազմատենչ հռետորաբանությունը մեղմվել է


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանն ու «Թուրան» գործակալությանը՝ նշելով.- «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը կկայանա հաջորդ տարեսկզբին»:

Խոսելով Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև բանակցությունների արդյունքների մասին` Ուորլիքը ասել է.- «Երկու պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը որոշակիորեն մեղմվել է»:

Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը։

«Թուրքիայի դերակատարության հարցը իմ իրավասության շրջանակում չէ: Դրա հետ մեկտեղ ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»,- ասել է Ուորլիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG