Մատչելիության հղումներ

logo-print

Աբեղան կարգալույծ է հռչակվել ուխտազանցության համար


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար, այսօր փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության:

Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG