Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ շաբաթում հրադադարի 160 խախտում շփման գծում


Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ դեկտեմբերի 8-14-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG