Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգների Սենատի անդամ Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ մեկնում է Կիև` իր աջակցությունը հայտնելու «եվրամայդանի» մասնակիցներին:

Նա ծրագրում է հանդիպել «կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր պայքարում են հանուն իրենց ապագայի»:

ՄըքՔեյնը, ով 2008 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, ծրագրում է Կիևում անցկացնել շաբաթ և կիրակի օրերը:

Ակնկալվում է, որ Կիևում ՄըքՔեյնին կմիանա ևս մեկ ԱՄՆ սենատոր` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քրիս Մերֆին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG