Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել երկրի ղեկավարի ազդեցիկ մորեղբորը


Հյուսիսային Կորեա - Չան Սոնգ Թաեքը Փհենյանի ռազմական դատարանում, 12-ը դեկտեմբերի, 2013

Հյուսիսային Կորեա - Չան Սոնգ Թաեքը Փհենյանի ռազմական դատարանում, 12-ը դեկտեմբերի, 2013

Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել երկրի ղեկավարի՝ Կիմ Չեն Ինի ազդեցիկ մորեղբայրը։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Չան Սոնգ Թաեքը, ով երկրում համարվում էր երկրորդ մարդը, մահապատժի է ենթարկվել ռազմական դատարանի վճռից անմիջապես հետո։ Այս շաբաթ նրան ազատել էին զբաղեցրած պաշտոնից և մեղադրել պետական դավաճանության, խաղամոլության, ֆինանսական չարաշահումների, անառակաբարո գործողությունների և թմրամոլության համար։

Հարավային Կորեան հայտարարել է, որ «խորը մտահոգություններ» ունի Հյուսիսում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ «այս մահապատիժը Հյուսիսային Կորեայի ռեժիմի անասելի դաժանության ևս մեկ օրինակ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG