Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի հանդիպել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ:

«Շարմազանովը փաստել է, որ հայ-հունական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն, և երկու ժողովուրդները դարեր շարունակ ունեցել են նույն հոգսերը: Այսօր հայ-հունական հարաբերությունների օրակարգը հագեցած է, և նորագույն շրջանում երկու պետությունների հարաբերությունները զարգանում են դինամիկ»,- հանդիպման մանրամասներն է ներկայացնում ԱԺ տեղեկատվության վարչությունը։

Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բավականին ակտիվ է հունական համայնքը, և ակտիվ համագործակցությունը միավորում է ժողովուրդներին: Շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար, Շարմազանովը կարևորել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ժխտողականության դեմ պայքարելու գործում երկու ժողովուրդների ջանքերի միավորումը:

Հույն փոխնախարարն էլ նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և դրական է գնահատում հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG