Մատչելիության հղումներ

Մոնսերատ Կաբալյեն Հայաստանին և Ղարաբաղին նվիրված ալբոմ է թողարկել


Մոնսերատ Կաբալյեն և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը Գանձասար վանական համալիրում, Լեռնային Ղարաբաղ, 5-ը հունիսի, 2013
Մոնսերատ Կաբալյեն և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը Գանձասար վանական համալիրում, Լեռնային Ղարաբաղ, 5-ը հունիսի, 2013
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի (դեկտեմբերի 12-ին) Փարիզում մասնակցել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:

«Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլև յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները»,- փոխանցում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը։

Միջոցառմանը մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂ և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից:

Կաբալյեն այս տարվա հունիսին այցելել էր Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը անցանկալի անձ (persona non grata) է հռչակել նրան` Ղարաբաղ այցելելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG