Մատչելիության հղումներ

21 միլիոն դրամ՝ Գուգարքում հրդեհից տուժածներին օգնելու համար


Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 միլիոն դրամ (մոտ 52 հազար դոլար)։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Նոյեմբերի 24-ին Գուգարքում տեղի ունեցած հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել էին վեց քաղաքացիների պատկանող բնակարանները՝ 300 քառակուսի մետր ընդհանուր տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG