Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլու հանդիպումը։ Այս մասին կարճատև ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

«Առանձին հանդիպումներ են նախատեսված նախարարների խորհրդի մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ»,- ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ քննարկված հարցերի մասին տեղեկություն կտրամադրեն հանդիպումից հետո։

Ահմեթ Դավութօղլուն Երևան է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 29-րդ հավաքին։

Պատասխանելով հարցին, թե ըստ թուրքական մամուլի՝ երևանյան այցի ժամանակ ղարաբաղյան հարցը քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, Նալբանդյանը ասաց՝ Հայաստանի մոտեցումը հստակ է, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, իսկ թուրքական կողմի փորձերը՝ կապակցել հարաբերությունների կարգավորումը այլ հարցերի հետ կամ առաջ քաշել նախապայմաններ, ապարդյուն են և անիմաստ։

Այժմ ընթանում է Թուրքիայի և Բուլղարիայի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG