Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը Հայաստանի տարածքի զգալի մասում ձյուն կտեղա


Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի տարածքի զգալի մասում, 14-ին՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG