Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը մերժել են բանակցությունների մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը՝ պնդելով, որ պահանջում են կառավարության հրաժարականը:

Եվրաինտեգրման կողմնակից ուկրաինացի ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները Կիևի կենտրոնական հատվածում։

Ուկրաինայի փոխվարչապետ Արբուզովը այսօր պետք է հանդիպի Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ՝ կրկին քննարկելու Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունները:

Դեկտեմբերի 1-ին Կիևում նախագահի նստավայրի առջև եվրաինտեգրման կողմնակից ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված երեք քաղաքացիները ազատ են արձակվել: Նրանք կարող էին դատապարտվել 5-8 տարվա ազատազրկման՝ զանգվածային խռովություններ հրահրելու հիմնավորմամբ: Երեքն էլ մեծապես տուժել էին ոստիկանության հետ բախումների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG