Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանները հանդիպում են Երևանում


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբին, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբին, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդին և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին, որոնք Երևան են ժամանել Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ-ի դեսպանների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության փոխանցմամբ՝ Նալբանդյանը նշել է, որ հայ - ամերիկյան բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին որակական նոր փուլ է թևակոխել, և առկա են անհրաժեշտ պայմանները դրանց առավել ընդլայնման համար։

Ռուբինն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացումը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ - ամերիկյան գործընկերության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին, ամփոփվել են նոյեմբերին Վաշինգտոնում կայացած հայ - ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները, կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, արծարծվել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG