Մատչելիության հղումներ

«Ռոսգրանիցա»-ն հայաստանյան ներկայացուցչություն կբացի


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ:

Կողմերը, ԱԱԽ մամուլի հաղորդագրության համաձայն, քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության և ԱԱԽ աշխատակազմի միջև ստորագրվել է արձանագրություն, որում նախանշվել են համատեղ գործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումները։

Ռուսատանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Յուրի Մալցևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան ներկայացուցչության բացման մասին, ինչպես նաև պետական սահմանի արդիականացման աշխատանքների հիմնական ուղղությունների շուրջ, համաձայն որոնց արդեն 2014թ. մարտ ամսին կնշանակվեն համապատասխան պաշտոնատար անձինք և կմեկնարկի ՌԴ պետական դաշնային գործակալության (Ռոսգրանիցա) գործունեությունը Հայաստանում, ինչը կարևոր նշանակություն կունենա Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործում:

Վաղը նախատեսվում են Արթուր Բաղդասարայանի հանդիպումները ՌԴ ղեկավար այլ պաշտոնատար անձանց հետ, որից հետո նրա ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG