Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցությունը դեմ կքվեարկի 2014 թվականի բյուջեի նախագծին։

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացնում է, որ երեքշաբթի տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:

«Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին: Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով»,- տեղեկացնում է ԲՀԿ-ի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG