Մատչելիության հղումներ

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը այսօր հայտարարեց, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։

Նախարարը, ով մասնակցում էր «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին, նաև տեղեկացրեց, որ ճանապարհային քարտեզը կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։

Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հոկտեմբերի կեսին հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, իսկ միությանը երկրի անդամակցությունը տեղի կունենա հաշվված ամիսների ընթացքում։

Մանրամասները՝ քիչ անց։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG