Մատչելիության հղումներ

logo-print
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը վաղը կմեկնի Կիև` իր հետ տանելով «ԵՄ հստակ ուղերձները»:

Իր երկօրյա այցի շրջանակներում բարոնուհի Էշթոնը կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Նա մեկնում է այնտեղ, որպեսզի օգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը», - նշել է Էշթոնի մամուլի խոսնակը:

Սա առաջին մեծ քայլն է ԵՄ կողմից այն օրվանից ի վեր, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց որ չի պատրաստվում ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ պատճառաբանելով դա Կիևի ուղղությամբ Ռուսաստանի ճնշումներով:

ԵՄ բարձր ներկայացուցչի այցի երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ Էշթոնը խնդրելու է հետաքննություն սկսել «խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնության» առնչությամբ:

Կիևի ցույցերը 2004-ի Նարնջագույն հեղափոխությունից հետո ամենաբազմամարդն են Ուկրաինայում: Եվրամիությունը շարունակում է իր աջակցությունը հայտնել բողոքի ցույցի դուրս եկած ուկրաինացիներին: Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասել է. - «Կարծում եմ` Եվրամիությունը ունի իրավունք և պարտականություն կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին այս դժվարին պահին, քանի որ նրանք անում են ամենամեծ ներդրումը, որ կարելի է անել Եվրոպայի համար: Այս ցրտին Ուկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG