Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանում բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսել, 9-ը դեկտեմբերի, 2013թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսել, 9-ը դեկտեմբերի, 2013թ.

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հավաստմամբ` Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հարցում:

«Իհարկե, այս հանդիպման բովանդակությունն այլ է և տարբերվում է նախորդից՝ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր միջազգային պարտավորությունները, սակայն նույնն է մնացել մեկ բան, և ես կուզենայի դա ընդգծել. դա մեր ցանկությունն է ունենալ սերտ հարաբերություններ և առաջ գնալ այն ամենում, ինչ ունենք: Եվ այս առումով մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը», - այսօր Բրյուսելում կայացած Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին հայտարարեց Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ անցած նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Անդրադառնալով Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա` մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստանի և Եվրամիության համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում», - ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով. - «Եվրամիության շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով»:

Եվրամիության խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը, իր հերթին, վստահեցրեց, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրոպայի շարունակական աջակցութան վրա` քաղաքական ու տնտեսական բարեփոխումները առաջ տանելու հարցում: Նրա խոսքով` առանձնահաուկ աջակցություն է տրամադրվելու Արևեյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմին:

«Հույս ունեմ, որ քաղաքացիական ազատությունները, այդ թվում հավաքներ անցկացնելու իրավունքը, է'լ ավելի կամպապնդվեն: Մենք կոչ ենք անում կառավարությանը երաշխավորել, որ չեն լինի ճնշումներ քաղաքացիական ակտիվիստների ու իրավապաշտպանների նկատմամբ: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել դեպքերը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին», - հայտարարեց Ֆյուլեն:
XS
SM
MD
LG