Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսալեզու երկրորդ բուհը բացելու նախաձեռնությունը հայկական կողմինն է


Ինչպես իշխանությունները, այդպես էլ Ռուսաստանի նախագահը՝ իր հայաստանյան այցի ընթացքում, նշել են, որ Հայաստանում բացվելու է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ:

Կրթության նախարարությունը դեռևս մանրամասների չի տիրապետում նոր բացվելիք համալսարանի վերաբերյալ, բայց տեղեկացնում է, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է: Բացվելու դեպքում Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը կլինի Հայաստանում երկրորդ բուհը, որտեղ կրթությունը ռուսալեզու է: Առաջինը արդեն ավելի քան 10 տարի գործոող Հայ-ռուսական սլավոնական համալսարանն է։

Ըստ Սլավոնական համալսարանի ռեկտոն Արմեն Դարբինյանի, Հայաստանը պարզապես պարտավոր է զարգացնել օտարալեզու կրթական հաստատությունները երկրում:

Այսօր Հայաստանում բուհ ընդունվելու համար որպես օտար լեզու կարելի է հանձնել և՛ անգլերենի, և՛ ռուսերենի քննության: 2013-ին, ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների, ավելի քան 8000 դիմորդ նախընտրել է հանձնել անգլերենի քննություն և միայն 1300-ը՝ ռուսերենի։

Չնայած նշվածի՝ Արմեն Դարբինյանը համամիտ է կրթության նախարարի հետ այն հարցում, որ Հայաստանում աճել է հետաքրքրությունը ռուսերենի հանդեպ։

«Օտար լեզվով կրթող հաստատությունների գոյությունը Հայաստանում անխուսափելի է, հատկապես մագիստրատուրայի մակարդակում, բայց կարևոր է լեզվի ընտրության հարցը», - ընդգծում է բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը։ Ըստ նրա՝ անգլերենը, օրինակ, պարզապես գործիք է, որը տարբեր երկրներում օգտագործվում է միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն տալու համար, իսկ ռուսերենի դեպքում ամեն ինչ այլ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG