Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը Հայաստան չի ժամանի


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
Չնայած Երևանից ուղարկված հրավերին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 12-ին Հայաստան չի ժամանի՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական հավաքին։

Մամեդյարովի փոխարեն Ադրբեջանը այդ համաժողովում կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Ի տարբերություն Մամեդյարովի՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է պաշտոնական Երևանի հրավերը և դեկտեմբերի 12-ին կժամանի Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG