Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը, դեսպան Վոլինկինը Բալասանյանին շնորհակալություն է հայտել ընդունելության, ինչպես նաև օրեր առաջ Գյումրի ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների և «Սպորտ սիթի» մարզական համալիր կառուցելու գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG