Մատչելիության հղումներ

Ռոհանիի լուսանկարները հայտնվել են սոցցանցերի ուշադրության կենտրոնում


Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահի առօրյան պատկերող լուսանկարները հայտնվել են սոցիալական կայքերի, մասնավորապես, «Ինստագրամ»-ի ուշադրության կենտրոնում։

Ռոհանին անձնական էջը հրապարակել է լուսանկարներ, որտեղ նա ներկայանում է հանրության համար անսովոր կերպարով. Իրանի նախագահը մարզահագուստով և բեյսբոլի գլխարկով զբաղվել է լեռնագնացությամբ։ Ռոհանին, ով սովորաբար հանրությանը ներկայանում է հոգևորականի հագուստով, եղել է կանանց ուղեկցությամբ։

Սոցիալական ցանցերում իրանցիները չեն խնայում իրենց հիացմունքը նախագահի «նոր» ոճի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG