Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը նամակ է հղել Բիձինա Իվանիշվիլիին


Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի
ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։ Նամակում Օբաման նշել է, որ իրեն հաճելի էր համագործակցել Իվանիշվիլիի հետ:

ԱՄՆ-ի նախագահը ընդգծել է նախկին վարչապետի դերը, որը նա ունեցել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման և զարգացման գործում:

Նամակում նշվում է նաև, որ Իվանիշվիլիի՝ որպես վարչապետի ձեռքբերումները, ինչպես նաև հաջող ընտրությունները և իշխանության խաղաղ փոխանցումը ուժեղացրել են Վրաստանը:

«Ես լիահույս եմ վարչապետ Ղարիբաշվիլիի հետ համագործակցության հարցում: Մենք հետագայում կաջակցենք ձեր երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը,- ասված է Օբամայի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG