Մատչելիության հղումներ

Ուկրաինական ընդդիմությունը հայտարարել է «որոշիչ օրվա» մասին


Ուկրաինացի ցուցարները բարձրացել են տապալված Լենինի արձանի պատվանդանին, 8-ը դեկտեմբերի, 2013

Ուկրաինացի ցուցարները բարձրացել են տապալված Լենինի արձանի պատվանդանին, 8-ը դեկտեմբերի, 2013

Կեսգիշերին Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այսօրը որոշիչ է լինելու երկրի համար՝ ցուցարարներին կոչ անելով չհեռանալ Անկախության հրապարակից։ Եվրամայդանն ընդլայնել է իր սահմանները, վրանների թիվն ավելացել է, ցուցարարները բարիկադներ են կառուցել։

Երեկ երեկոյան՝ ընդդիմադիրները մեծ ոգևորությամբ և բացականչությունների ներքո տապալեցին Կիևի՝ Շևչենկոյի բուլվար կենտրոնական պողոտայում 1946 թվականին տեղադրված Լենինի գրանիտե արձանը։ Այս իրադարձությունը որակվեց «կոմունիզմի ապամոնտաժում»։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ։

Վաղը Եվրախորհրդարանում հրավիրված է քննարկում Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքների և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG