Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը չի գա Սոչիի Օլիմպիադային


Ռուսաստան - «Ֆիշտ» ստադիոնը և օլիմպիական այլ կառույցներ Սոչիում
Ռուսաստան - «Ֆիշտ» ստադիոնը և օլիմպիական այլ կառույցներ Սոչիում
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը չի մասնակցի Սոչիի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված և ոչ մի միջոցառման: Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը` հատուկ ընդգծելով, թե դա, այնուհանդերձ, Օլիմպիադան բոյկոտելու որոշում չի նշանակում:

«Նման նախադեպեր եղել են, երբ Գերմանիայի նախկին նախագահներից ոմանք չեն մեկնել որոշ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը», - նշել է գերմանացի պաշտոնյան` մեկնաբանելով «Շպիգել» հանդեսի հրապարակումը, որի համաձայն՝ Գաուկի որոշումը կապ ունի Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG