Մատչելիության հղումներ

logo-print
Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, դկտեմբերի 8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով:

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում 20-25 մետր, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ երկրի տարածքում դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, դեկտեմբերի 11-ի ցերեկը , դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, դեկտեմբերի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ը աստիճանաբար կնվազի 8-10, դեկտեմբերի 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG