Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունել է ֆրանսիացի պատգամավորներին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա - Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի գլխավորությամբ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը բարձր է գնահատել պատգամավորական խմբի հաճախակի այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, շնորհակալություն հայտնել հայ - ֆրանսիական բարեկամության և առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում հետևողական ջանքերի համար:

Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության՝ բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարևոր դերակատարություն ունեն նաև խորհրդարանական և ապակենտրոնացված ձևաչափերը։

Հյուրերի խնդրանքով նախարարը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Ազգային Ժողովի «Հայաստան - Ֆրանսիա» բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG