Մատչելիության հղումներ

Կիրակի օրվա ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ալագյազ - Սպիտակ, Գյումրի - Ախուրյան ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները և Սելիմի լեռնանցքը:

Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, Արարատի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, իսկ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Գեղարքունիք մարզում առկա է ուժեղ քամի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG