Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Երևան կատարելիք այցից մի քանի օր առաջ կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակին:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազույցում երեկ երեկոյան ասել է․ - «Նույնիսկ եթե մենք գերազանց հարաբերություններ հաստատենք Հայաստանի հետ, միևնույն է՝ դրանք վտանգված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասում խաղաղություն չի հաստատվել»:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, պաշտոնական Անկարան նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների հետ գերազանց հարաբերություններ ունի` բացառությամբ Հայաստանի:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի հետ: Միակ բացակա օղակը Հայաստանն է: Եթե հայերը ցանկանում են մաս կազմել այս ընդհանուր պատկերին, ապա պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշել է Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG