Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեւդևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմ չի սահմանվելու, սակայն Ռուսաստան մուտքը կթույլատրվի ոչ թե ներքին անձնագրերով, այլ արտասահմանյան անձնագրերով, պարտադիր առողջապահական ապահովագրությամբ:

Ռուսաստանի վարչապետը կարևոր է համարել նաև ներգաղթողների ռուսերենի իմացությունը, ինչպես նաև տեղի բարքերին հարմարվելն ու սեփական ավանդույթները ուրիշներին չպարտադրելը:

«Նրանք, ովքեր խախտում են օրենքը, կա'մ պետք է վտարվեն երկրից, կա'մ էլ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Մեդվեդևը` հավելելով, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև անօրինական միգրանտներին աշխատանք տվողները և նրանց բնակարականներ հատկացնողները:

«Այս ամենը հիմք չի կարող հանդիսանալ ազգայնականության ալիք բարձրացելու համար: Դա ընդհնարապես վատ է, անբարոյական է, իսկ մեր երկրի պայմաններում դա նաև կործանարար է, քանի որ մեր երկիրը բազմազգ է, բազմակրոն և ոչ մի դեպքում չի կարելի այդ թեման սրել», - հայտարարել է վարչապետը:

Ի դեպ, այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի կառավարությունն արդեն սահմանել է 2014 թվականին օտարերկրացիներին տրամադրելիք ժամանակավոր կեցության իրավունքի քվոտաները: Նոյեմբերի 30 -ի որոշմամբ Ռուսաստանի կառավարությունը շուրջ 100 հազար ժամանակավոր կեցության իրավունք կտա: Ռուսաստանի յուրաքանչյոր շրջանի համար կոնկրետ թիվ է սահմանվել. օրինակ, Կենտորանական դաշնային շրջանին, որում ընդգրկված է նաև մայրաքաղաք Մոսկվան, հատկացվել են ամենամեծ թվով քվոտաները` ավելի քան 28 հազար տեղ: Հաջորդը Սիբիրի դաշնային շրջանն է` 21 հազար տեղով:

Մինչդեռ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանին տարեկան 300 հարյուր հազար միգրանտ է անհրաժեշտ, քանի որ այդ երկրում խնդիրներ կան բնական աճի հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG