Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտյանը հանդիպել է Լայչակի հետ


Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բրատիսլավայում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Այդ մասին այսօր տեղեկացնում է կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սլովակիա պաշտոնական այցի շրջանակներում Աշոտյանը հանդիպել է նաև Բրատիսլավայի քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ, դասախոսությամբ է հանդես եկել Կոմենսկու անվան պետական համալսարանում:

Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախարարի և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը խոստացել է աջակցել Բրատիսլավայում հայկական դպրոց բացելու նախաձեռնությանը, որտեղ կուսուցանվեն հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Սլովակիայում Հայաստանի դեսպանը այցելել ու ծաղիկներ են դրել Բրատիսլավայում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG