Մատչելիության հղումներ

Մահացել է Նելսոն Մանդելան


ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան ստանում է Գալվեյի համալսարանի իրավաբանության պատվավոր դոկտորի կոչումը, 20 հունիսի, 2003թ.

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան ստանում է Գալվեյի համալսարանի իրավաբանության պատվավոր դոկտորի կոչումը, 20 հունիսի, 2003թ.

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից ստացված հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը Յոհանեսբուրգում 95 տարեկանում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան։

Մանդելան Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-99 թվականներին։

Նա առաջին սևամորթ քաղաքական գործիչն է ՀԱՀ-ում, ով դեմոկրատական ճանապարհով ընտրվել է նախագահ և կազմաքանդել այդ երկրում ռասայական խտրականության համակարգը։

Մինչ այդ` 1991-97 թվականներին, Մանդելան զբաղեցրել է Աֆրիկայի ազգային համագումարի նախագահի պաշտոնը, իսկ ավելի վաղ` 1998-99 թվականներին, Մանդելան Չմիավորման շարժման գլխավոր քարտուղարն էր։

Փաստաբանի կրթություն ստացած Նելսոն Մանդելան 1960-ական թվականներից սկսած իր քաղաքական գործունեության համար 27 տարի անցկացրել է Հարավային Աֆրիկայի բանտերում։

Նելսոն Մանդելան համարվում է ռասայական խտրականության և անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ, իրավապաշտպան և հզոր կամքի տեր մարդ, ով անվերադարձ նվիրվել է Աֆրիկայի մայրցամաքում և ամբողջ աշխարհում դեմոկրատիա հաստատելու պայքարին։

Մանդելան վերջին տարիներին ունեցել է առողջական խնդիրներ, մասնավորապես՝ թոքաբորբ և քարեր լեղապարկում, ինչի կապակցությամբ պարբերաբար փոխադրվել է հիվանդանոցներ։

Վերջին անգամ Մանդելան հանրությանն է ներկայացել 2010 թվականի հուլիսին` մասնակցելով Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը։

«Մենք կորցրեցինք մեր երկրի ամենամեծ զավակին», - երեկ ասել է Հարավային Աֆրիկայի ներկայիս նախագահ Ջեյքոբ Զուման։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG