Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկները կվերադառնան փետրվարին, խոստանում են իշխանափոխություն


Ղարաբաղյան պատերազմի վետերանները հանրահավաք են անցկացնում, արխիվ

Ղարաբաղյան պատերազմի վետերանները հանրահավաք են անցկացնում, արխիվ

Իշխանություններին քաղաքական պահանջներ ներկայացնող ղարաբաղյան պատերազմի մասնակիցները այս տարվա վերջին հանրահավաքին հայտարարեցին, թե փետրվար ամսին նախատեսում են վերցնել իշխանությունը։

Այս մասին բարձրաձայնեց ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանը։ Նա նշեց, թե փետրվար ամիսը հայտարարում են իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ամիս՝ չմանրամասնելով սակայն, թե ինչպես են պատրաստվում ազատվել իշխանություններից։ Նշվեց միայն, որ փետրվար ամսին կհավաքվեն Ազատության հրապարակում՝ սկսելով իշխանափոխություն։

Իսկ մինչև իշխանափոխությունը, ազատամարտիկները մի շարք պահանջներ ներկայացրեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Մասնավորապես, փետրվարին իրենց հայտարարած իշխանափոխության օրը Հայաստանի նախագահը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, ինչպես նաև հրամանագիր ստորագրի Ազգային ժողովը ցրելու մասին։

«Եթե չեք ուզում երկու ամսից հայտնվել Կոշի գաղութում, ապա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վրա կալանք դրեք, աշխատանքից անհապաղ ազատեք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պարզաբանումներ պահանջելով նրա հարյուրավոր միլիոնանոց ունեցվածքի մասին, չմոռանալ հաշվետվություն ներկայացնել նաև Սերժ Սարգսյանի եղբոր ու փեսայի ունեցվածքի աղբյուրների ու ծագման մասին»,- հայտարարեց ազատամարտիկ Սարգսյանը։

Հաջորդ պահանջն է՝ մինչև փետրվար ազատություն տալ Շանթ Հարությունյանին ու նրա համախոհներին։ Ազատամարտիկները մյուս պահանջն ուղղված էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Նրանք առաջարկեցին իրենց իշխանափոխության օրը լինել ժողովրդի կողքին։

Իշխանափոխությունից հետո, ինչպես հայտարարեցին ազատամարտիկները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG