Մատչելիության հղումներ

Շարունակում է չլուծված մնալ վթարային շենքերի հարցը


Շարունակում է չլուծված մնալ վթարային շենքերի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Երկրաշարժից 25 տարի է անց Գյումրիում դեռ կան հազարավոր տնակներ, կիսաքանդ շինություններ և 88 վթարային շենքեր, որոնց մեծ մասը բնակեցված է:

«Ազատության» հետ զրույցում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի տնօրեն Կարեն Մխիթարյանն ասում է, որ վթարային շենքերից 12-ը ենթակա են քանդման: Իսկ մնացած վթարային շենքերի վերանորոգման հարցը կառավարությունն առաջնահերթ չի համարում:

Վթարային շենքերի բնակիչները, սակայն, հույսեր են փայփայում, որ այդ մոտեցումը կփոխվի, ու աղետի գոտու վթարային շենքերի ամրացումը կրկին առաջնահերթություն կստանա:

Անմխիթար վիճակում գտնվող այս շենքերի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում բարձրաձայնում են իրենց դժգոհություններն ու հույսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG