Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին կառավարության աշխատակազմում


Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարեց փոփոխություն ու լրացումներ և իր աշխատակազմում ստեղծեց հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին:

«Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի 2011 թվականի արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման:

Նիստում լրացում կատարվեց կառավարության նախկին որոշումներից մեկում ու կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվեց զորահավաքային նախապատրաստության բաժին, որի հաստիքները կհամալրվեն նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG