Մատչելիության հղումներ

Վեստերվելլեն Կիևում հանդիպել է ցուցարարներին


Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն (կենտրոն) ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի (ձախից) և Արսենի Յացենյուկի հետ Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն (կենտրոն) ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի (ձախից) և Արսենի Յացենյուկի հետ Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Գերմանիայի արտգործնախարարը Կիևի Անկախության հրապարակում հանդիպել է եվրոպամետ ցուցարարների հետ։

Գիդո Վեստերվելլեն հանդիպել է նաև ընդդիմադիր առաջնորդ, բռնցքամարտի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին։ Վեստերվելլեն հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի կառավարությունը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Եվրոպայի դռները Ուկրաինայի համար բաց են մնում։

Ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել նաև երկրի նախկին երեք նախագահները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG