Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ճանապարհահատվածը: Երևան - Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան - Մեղրի ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ - Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան - Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածում, Վանաձոր - Գյումրի ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30-տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG