Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությունը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011 թվականին, ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 միլիոն դոլար: 10 հարկանի և մոտ 7 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200 հազար դրամ (մոտ 500 դոլար) միջին աշխատավարձով:

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի սեփականատերն է «Ինտեռարմ-Մ» ընկերությունը, հյուրանոցի կառավարումն իրականացնում է «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG