Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը քննադատում է ՆԱՏՕ-ի հայտարարությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների աղճատված պատկեր է ստեղծում և «որոշ բորբոքված ուղեղներում կարող է առաջացնել տեղի ունեցողի լրիվ սխալ ըմբռնում»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Բրյուսելում՝ Ռուսաստան - ՆԱՏՕ նախարարական հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:

«Ես չգիտեմ, թե ինչու է ՆԱՏՕ-ն այդպիսի հայտարարություններ ընդունում, ինչու է պարոն ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանում հարցերին այն մասին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը զորքեր մտցնել Ուկրաինա: Չգիտեմ՝ ինչու են նման հարցեր տրվում», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը և վստահեցրել, թե ռուսական կողմը ելնում է նրանից, որ դա Ուկրաինայի ներքին գործն է:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները երեկ ընդունած համատեղ հայտարարությամբ քննադատել են Ուկրաինայի իշխանություններին Կիևում ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար և նրանց կոչ արել զսպվածություն ցուցաբերել ընդդիմադիրների նկատմամբ։

«Ռեգնում»-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը օրերս կոչ էր արել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների բոլոր կողմերին ամեն գնով ձեռնպահ մնալ բռնությունից և ուժի գործադրումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG