Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց պարտադիր կուտակայինի ներդրումը հետաձգելու առաջարկը


Բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Ոչ իշխանական խմբակցությունների նախագծին դեմ քվեարկեց կառավարող կոալիցիան:

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրը դեմ քվեարկեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկ-նախագծին:

Քվեարկությունից առաջ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիան դեմ է քվեարկելու նախագծին:

Պարտադիր կուտակային համակարգի՝ 2014 թվականի հունվարից նախատեսվող ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ հանդես էին եկել խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները, որոնց պատգամավորները այսօրվա քվեարկությունից հետո դուրս եկան Ազգային ժողովի շենքից՝ հանդիպելու դրսում անցկացվող բազմամարդ ցույցի մասնակիցների հետ:

Խորհրդարանական մեծամասնության քայլին ցուցարարները արձագանքեցին «ամո՛թ» բացականչելով, սուլոցներով:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչների միանալուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի օմբուդսմենի գրասենյակ՝ մարդու իրավունքների պաշտպանին կոչ անելու այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, այնուհետև մտադիր են գնալ կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները հայտարարեցին, որ պատրաստվում են նաև մեծ հանրահավաք անցկացնել:


Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG