Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը մեկնում է Սլովակիա


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը պաշտոնական այցով մեկնում է Սլովակիա:

Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Աշոտյանը հանդիպում կունենա Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի և Սլովակիայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ժարոմիր Պաստորեկի հետ:

Պատվիրակությունը կայցելի նաև Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական և Սլովակիայի գյուղատնտեսական համալսարաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG