Մատչելիության հղումներ

ԱԺ-ն մերժեց պարտադիր կուտակայինի ներդրումը հետաձգելու առաջարկը


Բողոքի ակցիան Ազգային ժողովի շենքի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Բողոքի ակցիան Ազգային ժողովի շենքի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի Ազգային ժողովը այսօր դեմ քվեարկեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկ-նախագծին:

Քվեարկությունից առաջ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիան դեմ է քվեարկելու նախագծին:

Պարտադիր կուտակային համակարգի՝ 2014 թվականի հունվարից նախատեսվող ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ հանդես էին եկել խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները, որոնց պատգամավորները այսօրվա քվեարկությունից հետո դուրս եկան Ազգային ժողովի շենքից՝ հանդիպելու դրսում անցկացվող բազմամարդ ցույցի մասնակիցների հետ:

Խորհրդարանական մեծամասնության քայլին ցուցարարները արձագանքեցին «ամո՛թ» բացականչելով, սուլոցներով:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչների միանալուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի օմբուդսմենի գրասենյակ՝ մարդու իրավունքների պաշտպանին կոչ անելու այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, այնուհետև մտադիր են գնալ կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները հայտարարեցին, որ պատրաստվում են նաև մեծ հանրահավաք անցկացնել:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG