Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շեշտակի աճել են բենզինի և բնական գազի գները


Ադրբեջանի կառավարությունը որոշել է համապատասխանաբար 27 և 33 տոկոսով բարձրացնել բենզինի և գազի գները։ Ադրբեջանի Սակագների խորհուրդը որևէ պարզաբանում չի տվել այս առնչությամբ։ Ըստ խորհրդի հաղորդագրության, բենզինի մի տեսակի մեկ լիտրի գինը սահմանվել է 0.7 մանաթ (0.89 ԱՄՆ դոլար), մյուս տեսակինը` 0.8 մանաթ (1.02 ԱՄՆ դոլար), կերոսինի գինը սահմանվել է 0.6 մանաթ (0.76 ԱՄՆ դոլար)։

Բնական գազի հազար խորանարդ մետրի գինն խոշոր սպառողների համար 42 մանաթից (53.50 ԱՄՆ դոլար) հասցվել է 80 մանաթի (102 ԱՄՆ դոլար)։

Միլի մեջլիսի որոշ պատգամավորներ կարծիք են հայտնել, որ Սակագների խորհրդի այսօր ընդունած որոշումը կհանգեցնի մի շարք այլ ապրանքների և ծառայությունների գնաճի։

Վերջին անգամ Սակագների խորհուրդը 2007 թվականին է 50 տոկոսով բարձրացրել բենզինի գինը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG