Մատչելիության հղումներ

Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը


Հայաստան - Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով երեկվանից մինչև դեկտեմբերի 8-ը աշխատանքային այցով Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում տեղի կունենան Կանզասի պատվիրակության այցերը ՊՆ խաղաղապահ բրիգադ, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն և ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Կանզասի պատվիրակությանը կընդունի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Զինված ուժերի ու Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Պատվիրակությունը վաղը կմասնակցի նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով միջոցառմանը, իսկ դեկտեմբերի 7-ին` Գյումրիում և Սպիտակում երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG