Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում այս շաբաթ Կիևում


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Վաղը կամ մյուս օրը Կիևում ՝ ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման շրջանակներում, նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այդ մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Երևանում Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում ունենալ, թե ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Այդպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում՝ լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում»:

«Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների և հիմնադրույթների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը», - ասաց Նալբանդյանը:


Սարգիս Հարությունյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG