Մատչելիության հղումներ

Երեկ ոստիկանությունում հայտնված բոլոր անձինք ազատ են արձակվել


Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ցույցի մասնակցին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ցույցի մասնակցին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո ոստիկանությունում հայտնված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունը քիչ առաջ նաև պարզաբանում տարածեց, որում ասված է․ - «Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 1801 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 1801 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1722 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար»:


Անուշ Մարտիրոսյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG