Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը կայցելի Հնդկաստան


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի հրավերով, վաղը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտգործնախարար Սալման Խուրշիդի հետ: Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի և Սենատի նիստերին:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան - Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը, պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թևան Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG