Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին


Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով «իշխանության հակաօրինական գործողությունները, որոնք ուղղված են սեփական քաղաքացիներին սահմանադրական իրավունքներից զրկելուն», և պահանջելով անհապաղ ազատ արձակել նույն օրը ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներին։

«Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում և Երևանում վաղ առավոտից սկսած, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաև լրագրողներ, ինչպես նաև պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից», - նշում է ընդդիմադիր կուսակցությունը:

«Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Այդ գործողություններն անհամաչափ են և չեն տեղավորվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում։ Դրանք, ըստ էության այլ բան չեն, քան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, և վկայում են ռեժիմի բնազդական վախը քաղաքացիական ակտիվության դրսևորումների նկատմամբ», - հայտարարում է ՀԱԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG