Մատչելիության հղումներ

Ոստիկանության Արաբկիրի բաժնից րոպեներ առաջ ազատ արձակվեց 9 քաղաքացի: Նրանց փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով, քաղաքացիները ոստիկանությունում պահվել են ավելի քան 6 ժամ:

«Ազատության» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ իրեն թույլ չեն տվել մտնել ոստիկանության բաժին՝ չներկայացնելով որևէ հիմնավոր պատճառաբանություն: Իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ Արաբկիրի ոստիկանապետը իրեն և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին այդպես էլ որևէ պարզաբանում չի ներկայացրել ակտիվիստներին բերման ենթարկելու կապակցությամբ, և այդպես էլ թույլ չի տվել տեսակցել բերման ենթարկված քաղաքացիների հետ:

Վեց ժամ ոստիկանությունում մնալուց հետո ազատ արձակված Աննա Դավթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց ոստիկանություն են տարել «հետախուզման մեջ լինելու» կասկածանքով:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG