Մատչելիության հղումներ

Գրանցվեց և լիցենզավորվեց նաև «Ցե-Կվադրատ»-ը


Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ բողոքի ցույց Երևանում, 21-ը նոյեմբերի, 2013թ․

Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ բողոքի ցույց Երևանում, 21-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 29-ի որոշմամբ գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ինչպես այսօր տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

Հիշեցնենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկի ստացած երկու հայտերից մեկը «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ինն է:

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 19-ին գրանցել և ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է տրամադրել մյուս հայտատու՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG