Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց հայ - ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը:

Արձանը բացեցին Հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997 թվականին տեղադրվել է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում` «Նիկիտյան դարպասներ»-ի պուրակում: Արձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը, ճարտարապետներն են Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Արձանի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք նշում էին, որ աշխատում են մանկապարտեզներում, դպրոցներում, քաղաքապետարանի ու թաղապետարանների ենթակայության այլ հաստատություններում և եկել էին հիմնականում վերադասների հրամանով։


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG